Կարևոր իրադարձություններ

Սահակաշվիլին պարզաբանել է` ինչպես են ֆինանսավորվում իր ակցիաներն ու վրանային ճամբարը

12 Դեկտեմբեր, 2017 23:09
Սահակաշվիլին պարզաբանել է` ինչպես են ֆինանսավորվում իր ակցիաներն ու վրանային ճամբարը

Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պարզաբանել է, թե որտեղից է ստանում գումարներ` ակցիաների կազմակերպման եւ վրանային ճամբարի ծախսերի ապահովման համար, փոխանցում է Unian-ը:

Ըստ Սահակաշվիլիի, կան հազարավոր փոքր ու միջին գործարարներ, որոնց համար միեւնույն չէ Ուկրաինայի ճակատագիրը, կան նաեւ հավատարիմ ընկերներ ու մարդիկ, որոնց համար միեւնույն չէ հասարակության կյանքը. «Իհարկե, ես պետք է ապրեմ, ինձ պետք է բենզին լիցքավորել, առաջ շարժվել, այդ ամենի համար իհարկե գումար է պետք: Ինձ այն տալիս են, բայց հաստատ դրանք օլիգարխների ու կասկածելի մարդկանց գումարներ չեն: Մեկը տալիս է 500 դոլար, մյուսը` 1000, նրանք օգնել ցանկացող մարդիկ են»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել էր, թե Սահակաշվիլիին ֆինանսավորում են պետական դավաճանության ու կոռուպցիայի համար հետախուզման մեջ գտնվող մարդիկ, նշվում էր գործարար Սերգեյ Կուրչենկոյի անունը, իսկ ակցիաների նպատակը` Ուկրաինայի պետական իշխանության զավթումն է, ըստ Լուցենկոյի:

 

Լրահոս

Դիտել ավելին