Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում ընտրել են 2017 թվականի խորհրդանիշը

12 Դեկտեմբեր, 2017 22:22
Ճապոնիայում ընտրել են 2017 թվականի խորհրդանիշը

«Կետի» հիերոգլիֆը (այն նշանակում է «Հյուսիս» եւ ծառայում է որպես ԿԺԴՀ-ի խոսակցական անվանում) դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2017 թվականի խորհրդանիշը: Այս որոշման օգտին են քվեարկել երկրի ամենից շատ բնակիչներ, որոնք մասնակցել են ավանդական համազգային հարցմանը։

Հիերոգլիֆը ճապոնական ավանդական թղթի թերթի վրա նկարել է Ճապոնիայի հնադարյան մայրաքաղաք Կիոտոյում գտնվող բուդդայական «Զուլալ ջրի տաճարի» (Կիյոմիձու-դերա) վանահայր Սեյհան Մորին՝ տարվա գրաֆիկական խորհրդանիշի սահմանման կանոնավոր մրցույթների գլխավոր նախաձեռնողը: Հիերոգլիֆի ընտրությունն, ինչպես ենթադրում են, կապված է ԿԺԴՀ-ում մեծաթիվ հրթիռային արձակումների եւ վեցերորդ միջուկային փորձարկման հետ, որոնք Ճապոնիայում հասարակական մեծ անհանգստություն են հարուցել:

Միաժամանակ ընտրությունը կապված է խոշոր տարերային աղետների հետ, որոնք անցնող տարում էական վնաս հասցրեցին Ճապոնիայի հյուսիսի գյուղատնտեսությանը: Տարվա խորհրդանիշի հայտարարումն ավանդաբար տեղի է ունենում 12-րդ ամսվա 12-րդ օրը: Հիերոգլիֆով թղթի թերթը դրանից հետո մինչեւ դեկտեմբերի 31-ի վերջին րոպեն համընդհանուր դիտման կներկայացվի տաճարի գլխավոր շենքում: Այնուհետեւ այն կտեղավորեն հատուկ թանգարանում, որտեղ պահվում են անցյալ տարիների նույնպիսի թերթերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին