Կարևոր իրադարձություններ

Կոլումբիայի ընտրանու ֆուտբոլիստը որակազրկվել է 5 խաղով

12 Դեկտեմբեր, 2017 21:10
Կոլումբիայի ընտրանու ֆուտբոլիստը որակազրկվել է 5 խաղով

Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդվին Կարդոնան որակազրկվել է 5 խաղով: Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժել է 25-ամյա կիսապաշտպանին` Հարավային Կորեայի (1:2) հետ կայացած ստուգողական խաղում ռասիստական ժեստի պատճառով:

Հիշեցնենք, որ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում բախում է տեղի ունեցել երկու թիմերի խաղացողների միջև, որի ընթացքում Կարդոնան ձեռքերով «նեղաչք» է ցույց տվել մրցակցի ֆուտբոլիստներին:

Այսպիսով, Կարդոնան չի կարող մասնակցել Կոլումբիայի ընտրանու առաջիկա 5 ստուգողական խաղերին: Բացի այդ, նա տուգանվել է 20 հազար շվեյցարական ֆրանկով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին