Կարևոր իրադարձություններ

Մենք ունենք իրավունք՝ վերահսկելու օդը, որը շնչում ենք. Շվարցենեգեր

12 Դեկտեմբեր, 2017 21:02
Մենք ունենք իրավունք՝ վերահսկելու օդը, որը շնչում ենք. Շվարցենեգեր

Ոչ թե պետք է սպասել կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների որոշումներին, այլ պարզապես անցում կատարել հեծանիվի։ Այդ կերպ մոլորակի յուրաքանչյուր բնակիչ կարող է իր ներդրումն ունենալ կլիմայական փոփոխությունների խնդրի լուծման հարցում, կարծում է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։

Իր դիրքորոշումը նա ցուցադրել է՝ հեծանվով գնալով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպման։

Հանդիպումն անցկացվել է «Մեկ աշխարհ» կլիմայական գագաթնաժողովի շրջանակում, որի աշխատանքը մեկնարկել է Փարիզում։

«Մենք ունենք իրավունք՝ վերահսկելու օդը, որը շնչում ենք։ Սխալ է միջազգային համաձայնագրերի կամ դաշնային կառավարությունների որոշումների սպասելը՝ շրջակա միջավայրի համար ինչ-որ բան անելու համար»,-ասել է Շվարցենեգերը։

Գագաթնաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ ջանքերով։

Այն անցկացվել է Փարիզի կլիմայական համաձայնագրի ընդունման 2-ամյակի կապակցությամբ։

Վերջին 2 տասնամյակում կլիմայական փոփոխությունների հետևանքով ամենալուրջ վնասը կրել են Հոնդուրասը, Հայիթին և Մյանմարը։

 

Լրահոս

Դիտել ավելին