Կարևոր իրադարձություններ

Իրինա Ալեգրովան ջանում է սկանդալների մեջ չներքաշվել

12 Դեկտեմբեր, 2017 20:51
Իրինա Ալեգրովան ջանում է սկանդալների մեջ չներքաշվել

NTV-ի «Չես հավատա» ծրագրի հերթական թողարկման ժամանակ սյուժեներից մեկը նվիրված է եղել հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովային։ Շոու բիզնեսից նրա հեռանալու մասին վերջին նորությունը ցնցել էր բազմաթիվ երկրպագուներին, սակայն նա ոչ թե կհեռանա, այլ դադարներ կվերցնի։ Հարցազրույցում Իրինան խոստովանել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել նման շքեղ արտաքին տեսքը։

«Որն է իմ գեղեցկության գաղտնի՞քը։ Ինձ դժվար է վշտացնելը։ Շատ բան եմ տեսել, շատ բան գիտեմ։ Մեղքս ինչ թաքցնեմ՝ 20 տարեկան չեմ։ Եվ մշտապես բոլորին ներում եմ, ես բարի եմ։ Ոչ ոքի չեմ նախանձում, զայրույթից չեմ աղավաղվում։ Սակայն իմ գլխավոր գաղտնիքը նրանումն է, որ ես տեղյակ չեմ ոչ մի բամբասանքից ու սկանդալից»,-ասել է երգչուհին՝ նույնը խորհուրդ տալով իր գործընկերներին։

 

Լրահոս

Դիտել ավելին