Կարևոր իրադարձություններ

Էջմիածին քաղաքում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր

12 Դեկտեմբեր, 2017 20:09
Էջմիածին քաղաքում բախվել են հարսանեկան արարողության մասնակիցների Mercedes-ն ու Lexus-ը. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 77 CL 778 համարանիշի և Lexus մակնիշի 01 GX 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության:


 

Լրահոս

Դիտել ավելին