Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են

12 Դեկտեմբեր, 2017 11:48
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են

Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Թուրքական «Gercekgundem» լրատվակայքի հաղորդմամբ` Էրդողանը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից  քննարկվել է  նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայի հարցը։

Էրդողանը անպատասխանատու քայլ է որակել Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Իսրայելի հրթիռակոծությունները Գազայի հատվածում։

Էրդողանը շեշտել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը։ Այն նպատակով նա կարևորել է Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք համաժողովը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկայում կրկին Սոչիում հանդիպում է ունենալու Պուտինի հետ, որի ժամանակ կքննարկվի գլխավորապես Սիրիայի հարցը։

Վերջում Էրդողանը խոսելով «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ, ասել է․

«Ուզում եմ տեղեկացնել, որ «S-400»-ների վերաբերյալ մեր ընկերները կիրականացնեն համապատասխան աշխատանքներ և այս շաբաթվա ընթացքում այդ գործը կփակեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին