Կարևոր իրադարձություններ

«Ի՞նչ վատ բան էր արե՞լ որ Սամվել Ալեքսանյանը»

12 Դեկտեմբեր, 2017 11:05
Հեղինակ՝ Կարեն Վարդանյան
«Ի՞նչ վատ բան էր արե՞լ որ Սամվել Ալեքսանյանը»

Եթե Ռոսիա Մոլի մոտի շինարարության մեջ ԵԼՔ-ը խնդիր չի տեսնում, ուրեմն նույն հաջողությամբ պետք է ժամանակին խնդիր չտեսներ նաև Փակ շուկայի` Երևան Սիթիի վերածվելու ժամանակ: Եվ իսկապես, ի՞նչ վատ բան էր արե՞լ որ Սամվել Ալեքսանյանը: Քաղաքի մի վայր, որը բառիս բուն իմաստով վեր էր ածվել բոմժանոցի ու կռիսանոցի, շրջակայքն էլ` չիշիկ անելու տեղի, բարեկարգեց ու դարձրեց քաղաքակիրթ առևտրի կենտրոն, մաքուր, առանց հոտերի: Ու կողքերն էլ էլ ոչ մեկ չիշիկ չի անում, որովհետև շարժ կա, աշխույժ վայր է դարձել:
Վստահ եմ, որ Խաչատուր Սուքիասյանն էլ շատ լավ բան է անում: 
Խնդիրը ուղղակի այն է, որ Սամվել Ալեքսանյանի ժամանակ ազգովի թռաք դեմքին: Բայց ինչի՞: Ինչի մի օլիգարխին կարելի է, մյուսին` ո՞չ: Օլիգարխների միջև ջոկողություն դնելը ո՞րն է: Կամ բոլորին ընդունում ենք, կամ ոչ մեկին չենք ընդունում:


 

Լրահոս

Դիտել ավելին