Կարևոր իրադարձություններ

Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները. «Փաստ»

12 Դեկտեմբեր, 2017 08:32
Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 11 բաժնի պետ Արթուր Եթիմյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից տեղեկանում ենք նրա՝ երկու ավտոմեքենա ունենալու մասին:

Այսպես, Եթիմյանի սեփականությունն են համարվում «OPEL VECTRA 2.0 I» և «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենաները: Նա որպես անշարժ գույք է հայտարարագրել երկու բնակարան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 11 միլիոն 250 հազար դրամ ու 23 հազար 500 ամերիկյան դոլար: Մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 4 միլիոն 798 հազար դրամ եկամուտ, որն իր աշխատավարձն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին