Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482,5

  • EUR

    586,5
    594,5

  • RUB

    8,38
    8,63

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հայաստանում բանկերը վարկերը տրամադրում են ավելի բարձր տոկոսներով, քան նշված է իրենց գովազդներում. «Ժողովուրդ»

12 Դեկտեմբեր, 2017 10:30
Հայաստանում բանկերը վարկերը տրամադրում են ավելի բարձր տոկոսներով, քան նշված է իրենց գովազդներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վարկերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, պարզեց՝ վերջնարդյունքում փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է՝ մինչեւ 24-25 տոկոս: Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի համար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը` 450 հազար դրամից ոչ ավելի:

Ընդ որում, անգամ նման պայմաններով հեշտ չէ վարկ ստանալը. հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ուսանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարեւորն այն է, որ ուսանողը եւ երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան։ Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին