Կարևոր իրադարձություններ

Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՍԴ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի աննկատ ու անցնցում. «Ժամանակ»

12 Դեկտեմբեր, 2017 09:40
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՍԴ նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի աննկատ ու անցնցում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում: Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն կիրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի և տեղի ունենա ապրիլի 9-ից հետո:

Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաև ԱԺ նախագահը նրան առաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպի ընտրությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ»:

Առավել մանրամասն ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին