Կարևոր իրադարձություններ

«Հայաստանը բարեփոխվելու և զարգանալու շատ տեղ ունի». «168 Ժամ»

12 Դեկտեմբեր, 2017 09:45
«Հայաստանը բարեփոխվելու և զարգանալու շատ տեղ ունի». «168 Ժամ»

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը գնահատում եմ դրական, քանի որ սրան նախորդող փաստաթղթի չստորագրումից հետո և Հայաստանից, և Եվրամիությունից հուսալքված կարծիքներ էին հնչում, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անորոշ ապագայի վերաբերյալ, այդ պատճառով խոսակցոթյուններ կային, որ գործընկերությունը տապալվում է, որ այդ ծրագիրն այլևս անիմաստ է:

Այսօր ունենք ստորագրված համաձայնագիր երկու կողմի խելամտության արդյունքում, ինչը բարձր քաղաքական կամքի առկայության ապացույցն է: Դա դրական է: Եթե կա քաղաքական կամք, ապա շարունակությունը կարող է անվերջ լինել, դա անընդհատ աշխատանք է, Հայաստանը բարեփոխվելու և զարգանալու շատ տեղ ունի և ԵՄ-ն կտա այդ հնարավորությունը»,- 168 ժամ-ի հետ զրույցում այս մասին ասել է Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով համաձայնագրի վավերացմանը:

Համաձայնագիրը, նրա խոսքով, փոխարինեց առկա գործընկերության համաձայնագրին, ըստ էության համաձայնագրերի փոփոխություն վերանայում տեղի ունեցավ, մեծ որակական փոփոխություն չէ:

«Սա ընկալվեց էյֆորիայով, քանի որ ավելի վաղ Հայաստանը հրաժարվեց ասոցացվել Եվրամիության հետ: Սակայն կրկնեմ, որ այն փաստը, որ կողմերը գտան հնարավորություն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու՝ խոսուն է, այն հնարավորություն է տալիս շարունակել այնպես, ինչպես ապագայում այդ ժամանակահատվածը թույլ կտա:

Գուցե Հայաստանը ցանկանա ասոցացվել, գուցե ցանկանա ազատ վիզային ռեժիմ, այլ համաձայնագրեր Եվրամիության հետ, եթե Եվրասիական տնտեսական միությունը դառնա շատ ավելի ֆիկտիվ կառույց, քան հիմա է: Հնարավոր է նման բան: Սա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել այս հարաբերությունների համար լավ ապագա»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին