Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    586
    594

  • RUB

    8,37
    8,62

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նոր համայնքապետի վրա չեն կարողանում ազդել ոչ Լոքյանը, ոչ մարզպետը. «Ժողովուրդ»

12 Դեկտեմբեր, 2017 09:05
Նոր համայնքապետի վրա չեն կարողանում ազդել ոչ Լոքյանը, ոչ մարզպետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանն իր համար նոր թիմ է ձեւավորում եւ որոշել է վարչական ղեկավարներ նշանակել իր մարդկանց՝ 18 գյուղապետերից վերանշանակելով մեկ-երկուսին:

Հակոբ Ավետյանի որոշումների վրա չեն կարողանում ազդել ո՛չ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ո՛չ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Լոքյանն անձամբ է հանդիպել Ավետյանին՝ կոչ անելով հենց նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Ավետյանը մերժել է նախարարին:

Ավետյանի թիկունքին ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, որը ՌԴ-ից ղեկավարում է նորընտիր համայնքապետին՝ նրան մարզի իշխանությունների դեմ հանելով, նաեւ տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջեւ սեպ խրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին