Կարևոր իրադարձություններ

Հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել. «Հրապարակ»

12 Դեկտեմբեր, 2017 08:15
Հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել.  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է «Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտի հարսանիքը կուսակցական հավաքի է նմանվել. ՀՀԿ ամբողջ վերնախավը` Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, ԳՄ ողջ կորիզը (Դումանյան ավագը տեւական ժամանակ ԳՄ անդամ է եղել, անգամ՝ ՀՀԿ փոխնախագահ) ներկա է եղել:

Նախարարներ չեն եղել, ՀՅԴ-ԲՀԿ-ից՝ նույնպես: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նստած է եղել ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հարեւանությամբ, չի պարել, ընդամենը մոտեցել-բարեւել է Սերժ Սարգսյանին։

Նախագահի գնալուց հետո ինքն էլ է հեռացել։ Սերժ Սարգսյանը կարճ է մնացել` մոտ մեկ ժամ, պարել է ու անմիջապես հեռացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին