Կարևոր իրադարձություններ

Սևան ազգային պարկը ֆինանսական քաշքշուկների մեջ է. 82 դատական հայց՝ 65 միլիոն դրամի համար

11 Դեկտեմբեր, 2017 23:41
Սևան ազգային պարկը ֆինանսական քաշքշուկների մեջ է. 82 դատական հայց՝ 65 միլիոն դրամի համար

ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սեւան» ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը, ներկայացվել ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաեւ միջազգային փորձագետների:

Այնուհետեւ ներկայացվել են «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարում կատարված աշխա¬տանքները։ Նշվել է, որ «Սեւան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաեւ պայմանագրի լուծման պահանջներ։ Ընթացիկ տարում արդեն իսկ լուծվել է 14 պայմանագիր: 

Շարունակությունը՝ սկզբանղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին