Կարևոր իրադարձություններ

Բելգիայում ձյան պատճառով 1.200 մետրանոց խցանումներ են առաջացել

11 Դեկտեմբեր, 2017 20:45
Բելգիայում ձյան պատճառով 1.200 մետրանոց խցանումներ են առաջացել

Այսօր Բելգիայում ձյան տեսքով առատ տեղումների պատճառով խնդիրներ են առաջացել տրանսպորտի ոլորտում. երկրի մի շարք շրջաններում ամբողջությամբ դադարեցվել է ավտոմոբիլային շարժումը և քաղաքային տրանսպորտի աշխատանքը, իսկ գնացքները շարժվում են ուշացմամբ:

RTBF-ի հաղորդմամբ՝ առավոտյան Բելգիայում 5-10 սանտիմետր բարձրությամբ ձյուն է եկել: Ներկա պահին երկրի ճանապարհների վրա գրանցվել են 1.200 մետր ընդհանուր երկարությամբ խցանումներ. սա այս տարվա ռեկորդային ցուցանիշ է:

Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ եղանակային պայմանների հետևանքով բազմաթիվ ՃՏՊ-ներ են տեղի ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին