Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում. Մոգերինի

11 Դեկտեմբեր, 2017 18:08
ԵՄ-ն Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում: 

Reuters-ի հաղորդման համաձայն` Մոգերինին Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ ազդարարել է, որ այս կապակցությամբ ամենավատ սցենարը նախ սրբավայրերում և ապա տարածաշրջանում լարվածության ու բռնարարքների սրումը կարող է լինել:

«Սա տարածաշրջանում ծայրահեղականներին մատուցված ծառայություն է լինելու»,- ասել է նա:

Նեթանյահուն էլ իր հերթին հայտարարել է, որ իր կանխատեսմամբ ԵՄ-ի անդամ երկրներից շատերը Ղոդսը պաշտոնապես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք են ճանաչելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին