Կարևոր իրադարձություններ

Հայտնի է` երբվանից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները

11 Դեկտեմբեր, 2017 16:13
Հայտնի է` երբվանից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները

Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից և կտևեն մինչև 2018 թվականի հունվարի 7-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների համար այն կտևի մինչև 2018 թվականի հունվարի 21-ը ներառյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, առաջին և երկրորդ դասարանցիների համար՝ 2018թ. հունվարի 21-ը ներառյալ»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին