Կարևոր իրադարձություններ

Կամրջի տակ մահացած հայտնաբերված աղջկա մայրը ինքնասպանություն է գործել

11 Դեկտեմբեր, 2017 13:54
Կամրջի տակ մահացած հայտնաբերված աղջկա մայրը ինքնասպանություն է գործել

Ախալքալաքում միջին տարիքի մի կին ինքնասպան է եղել, ընթանում է հետաքննություն, պատճառները դեռ հայտնի չեն: Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge-ից:

Կինը ինքնասպան է եղել իր տան բակում` կախվելով: Ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, երբ հայտնաբերել են նրան բակում: Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նախատեսում է «ինքնասպանության հասցնել»:

Ինքնասպանություն գործած կինը, Ուզունյան Ա-ի մայրն է, ում մահացած գտան 2017 թ.-ի մայիսի 29-ին Ախալքալաքի «Թումաս» կամրջի տակ: Աղջիկը այդ ժամանակ անհետացել էր նախօրեին: Ընտանիքը փնտրում էր նրան և ոստիկանություն էր դիմել, սակայն հաջորդ օրը հայտնաբերվեց նրա դին: Ներքին գործերի նախարարությունը վարում էր հետաքննություն «ինքնասպանության հասցնել» հոդվածով: Բայց աղջկա ընտանիքը պնդում էր, որ նրան սպանել են: Մի քանի ամիս անց Ներքին գործերի նախարարությունը հաստատեց, որ աղջիկը մահացել է ինքնասպանություն գործելով: Սակայն աղջկա հարազատները ոչ մի կերպ չեն հավատում, որ աղջիկը կամուրջից ցած է նետվել և պնդում են, որ նրան սպանել են: Մոտ 7 ամիս աղջկա մայրը լուռ տանում էր ողբերգությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին