Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանում ցանկացած բախման պատասխանատվությունն ԱՄՆ-ի վրա է. Իրանի ՊՆ

11 Դեկտեմբեր, 2017 13:37
Տարածաշրջանում ցանկացած բախման պատասխանատվությունն ԱՄՆ-ի վրա է. Իրանի ՊՆ

ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Երուսաղեմի դեմ ԱՄՆ-ի նախագահի քայլը դավադրություն է Պաղեստինի ժողովրդի իրավունքները ոտնահարելու համար, և տարածաշրջանում ցանկացած լարվածության ու արյունահեղության պատասխանատվություն ԱՄՆ-ին է ուղղված:

«Այդ քայլը ավելի մոտալուտ է դարձրել Սիոնիստական ռեժիմի կործանումը և կրկնապատկել է մուսուլմանների միասնությունն ու միաբանությունը»,- ասել է նա:

Նշելով, որ միջազգային իմպերիալիզմը Իրաքում ու Սիրիայում ձախողելուց հետո, տարածաշրջանի ժողովուրդների դեմ նոր արկածախնդրության է ձգտում, գեներալ Հաթամին ասել է. «Երուսաղեմը  զավթող ռեժիմը գիտի, որ նման անօրինական քայլերով ոչ մի փոփոխություն չի առաջանա Երուսաղեմի վիճակում և Պաղեստինի ժողովուրդն ու աշխարհի ազատատենչները առավել քան երբևէ միասնական են դարձել Ղոդսի և Պաղեստինի ազատագրման հարցում:

ԻԻՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանը միշտ հովանավորել է Պաղեստինի իրավազրկված ժողովրդին, տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը և ԱՄՆ-ի ու Սիոնսիտական ռեժիմի պառակտիչ ու կամայական քայլերի կանխումը:

 

Լրահոս

Դիտել ավելին