Կարևոր իրադարձություններ

«Մուսուլմանական երկրներ-Իսրայել և ԱՄՆ լարվածության ամենասուր հարթակը լինելու են հենց Թուրքիա-Իսրայել և Թուրքիա-ԱՄՆ ուղղությունները»

11 Դեկտեմբեր, 2017 13:05
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«Մուսուլմանական երկրներ-Իսրայել և ԱՄՆ լարվածության ամենասուր հարթակը լինելու են հենց Թուրքիա-Իսրայել և Թուրքիա-ԱՄՆ ուղղությունները»

Ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը «հռետորաբանական նոր ռինգի» է դուրս բերել Թուրքիայի և Իսրայելի ղեկավար շրջանակներին:
Մի հատված Ռեջեփ Թայիփ Էրդողան-Բենյամին Նեթանյահու վերջին «խոսքային մենամարտից».
Էրդողան.«Իսրայելն ահաբեկչական պետություն է, այն սպանում է երեխաներին»...
Նեթանյահու.«Էրդողանը չէ, որ պետք է բարոյականության դասեր տա ինձ: Քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտերը նետող, Իրանին միջազգային պատժամիջոցներից շրջանցելուն աջակցող, Գազայում և այլ վայրերում անմեղ մարդկանց սպանող ահաբեկիչներին օժանդակողող անձը թող քարոզ կարդա մեկ ուրիշի համար»...
Կասկածից վեր է՝ մուսուլմանական երկրներ-Իսրայել և ԱՄՆ լարվածության ամենասուր հարթակը լինելու են հենց Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-ԱՄՆ ուղղությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին