Կարևոր իրադարձություններ

Եվրամիության և Թուրքիայի միջև սիրիացիների վերաբերյալ նոր բանակցություններ են սկսվել

11 Դեկտեմբեր, 2017 11:40
Եվրամիության և Թուրքիայի միջև սիրիացիների վերաբերյալ նոր բանակցություններ են սկսվել

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ Քրիստիան Բերգերը հայտարարել է, որ Անկարայի և Բրյուսելի միջև կրկին վերսկսվել են սիրիացի գաղթականների վերաբերյալ բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը՝  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Թուրքիային  3 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարին:

Բերգերը տեղեկացրել է, որ Բրյուսելում ընթացող քննարկումներին մասնակցում է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարարության պատվիրակությունը. քննարկվում է այն հարցը, թե սիրիացիներին ապաստան տալու համար Թուրքիան ինչպիսի օգնության կարիք ունի:

«Այս պահին գաղափարներ են առաջ քաշվում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ քայլը, ինչ է պետք անել: Թուրքիայի և ԵՄ-ի միջև կարևոր բանակցություններ են ընթանում», - ասել է Թուրքիայի պատվիրակության նախագահը:

Բայերը նկատել է նաև, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները, տարածաշրջանային դրությունը և, որպես հետևանք, անդադար շարունակվող արտակարգ դրությունը ծանր դրություն են ստեղծել երկրում: «Վերջին մի քանի օրերին Բրյուսելի և Անկարայի միջև տնտեսական բանակցություններ են ընթանում: Բոլորը համակարծիք են այն հարցում, որ արտակարգ դրությունն աղզդել է աշխատանքի պայմանների վրա: Գործարար աշխարհի և Թուրքիայի կառավարության որոշ ներկայացուցիչներ համակարծիք են, որ արտակարգ դրությունը պետք է ամենակարճ ժամկետում չեղարկել»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին