Կարևոր իրադարձություններ

Իրանի արտգործնախարարը Եվրոպային կոչ է արել չկրկնել անցյալի սխալները

11 Դեկտեմբեր, 2017 11:00
Իրանի արտգործնախարարը Եվրոպային կոչ է արել չկրկնել անցյալի սխալները

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Եվրոպային կոչ է արել չհետևել Սպիտակ Տանը և չկրկնել անցյալի սխալները, գրում է The New York Times-ը:

Նշելով, որ անցած 11 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն վատ վերաբերմունք է դրսևորել Իրանի բարյացակամության նկատմամբ, Զարիֆն ասել է.«Կլիմայական փոփոխությունների հարցից միչև Երուսաղեմի հարց, ԱՄՆ-ի վստահելի չլինելը կանխատեսելի էր» :

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ երբ Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնը խորհրդային ռումբերով ռմբակոծում էր Իրանի քաղաքները, աշխարհը ոչ միայն լռեց, այլև ոչ մի երկիր Թեհրանին զենք չվաճառեց այդ ոտնձգությանը դիմակայելու համար:

ԻԻՀ արտգործնախարարը պահանջել է իրագործել 2015թ. ներկայացված Թեհրանի նախագիծը, որտեղ կարևորվել է տարածաշրջանային բանակցությունը՝ խաղաղության ուղղությամբ համագործակցություն ծավալելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին