Կարևոր իրադարձություններ

Իրանը նպատակ ունի ոչնչացնելու Իսրայելը. Նեթանյահու

11 Դեկտեմբեր, 2017 10:35
Իրանը նպատակ ունի ոչնչացնելու Իսրայելը. Նեթանյահու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը դեմ է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը, գրում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը միջազգային օրենքներին դեմ և խաղաղության համար վտանգավոր է բնութագրել:

Հանդիպման ժամանակ Նեթանյահուն ասել է. «Իրանը Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում ու Գազայում իր ներկայությամբ ցանկանում է ոչնչացնել Իսրայելի ռեժիմը»:

Նա հայտարարել է, որ Իսրայելը ոչնչացնելու մտադրությամբ Իրանը նպատակ ունի հազարավոր հրթիռներ փոխադրել Լիբանան, որոնք պիտի փոխեն զարգացումների ընթացքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին