Կարևոր իրադարձություններ

Քրիս Ռին կորցրել է գիտակցությունն Օքսֆորդում իր համերգի ժամանակ

10 Դեկտեմբեր, 2017 20:00
Քրիս Ռին կորցրել է գիտակցությունն Օքսֆորդում իր համերգի ժամանակ

Բրիտանացի երաժիշտ Քրիս Ռին կորցրել է գիտակցությունն Օքսֆորդում իր համերգի ժամանակ, տեղեկացրել է The Guardian-ը։
66-ամյա երգիչը մեկ տարի առաջ ուղեղի կաթված է տարել։

«Ինտերֆաքս»-ը հաղորդում է , որ Օքսֆորդի համերգը 35-րդն էր շրջագայությանը նախատեսված 37 ելույթներից։

Ինչպես հայտնում են ականատեսները, Ռին երգել է արդեն 40-45 րոպե, երբ հանկարծ բռնվել է խոսափողից և ընկել։ Ունկնդիրներին տեղեկացրել են, որ համերգը չեչարկված է, իսկ երաժշտին շտապօգնության մեքենայով անհապաղ հասցրել են հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին