Կարևոր իրադարձություններ

Հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև

09 Դեկտեմբեր, 2017 21:43
Հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև

Համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում  համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի  քարտուղարության համակարգող, Իրավաբաններին հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև:

Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ 

*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովում,

*Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի  արդյունավետության բարձրացում,

*հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմիների և քաղաքացիական հասարակության կազմակերպություների համագործակցության զարգացում,

*քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, Դատախազության և Կոալիցիայի կողմից հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների ներկայացում,

*կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում,

*հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման գործում համագործակցության զարգացում, այդ թվում` միջազգային փորձի համեմատական վերլուծություների իրականացման և այլ փորձագիտական աջակցության տեսքով,

*կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության համապատասխան բարեփոխումների առաջարկությունների ներկայացում:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 95 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: 

 

Լրահոս

Դիտել ավելին