Կարևոր իրադարձություններ

Ինչի համար է Պուտինը մեկնում Թուրքիա

09 Դեկտեմբեր, 2017 10:50
Ինչի համար է Պուտինը մեկնում Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։

Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։ Բացի այդ կխոսեն տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում և Երսուսաղեմում ստեղծված իրավիճակի մասին։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Էրդողանը և Պուտինը հանդիպել էին նոյեմբերի 22-ին  Սոչիում։ Կողմերը քննարկել էին մի շարք համատեղ նախագծեր։ Քննարկվել էր նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի՝ Թուրքիային մատակարարելու ժամկետի հարցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին