Կարևոր իրադարձություններ

Vulture պարբերականը ներկայացրել է 2017 թվականի ընթացքում արված լավագույն դերասանական աշխատանքները

09 Դեկտեմբեր, 2017 00:31
Vulture պարբերականը ներկայացրել է 2017 թվականի ընթացքում արված լավագույն դերասանական աշխատանքները

Ամերիկյան Vulture պարբերականը ներկայացրել է 2017 թվականի ընթացքում արված լավագույն դերասանական աշխատանքները: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի 22-ամյա դերասան Թիմոթի Շալամեն, որը հանդես է եկել միասեռական սիրո մասին «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմում:

Իրենց լավագույն աշխատանքներով աչքի ընկած դերասանների առաջատար տասնյակում հայտնվել են Սիրշա Ռոնանը («Լեդի թռչունը»), Ուիլեմ Դեֆոն (««Ֆլորիդա» նախագիծը»), Ջեյմս Ֆրանկոն («Ցավ ստեղծողը»), Բրուքլին Փրինսը (««Ֆլորիդա» նախագիծը»):

Բացի դրանից` տարվա լավագույն դերասանների կազմում ընդգրկվել են Սինտիա Նիքսոնը («Լուռ կիրք»), Լորի Մեթքաֆը («Լեդի թռչունը»), Մարգո Ռոբին և Էլիսոն Ջենին («Ես Տոնյան եմ»):

 

 

Լրահոս

Դիտել ավելին