Կարևոր իրադարձություններ

Հայտնիներ, ովքեր կյանքից հեռացան 2017-ին (լուսանկարներ)

09 Դեկտեմբեր, 2017 11:15
Հայտնիներ, ովքեր կյանքից հեռացան 2017-ին (լուսանկարներ)

2017 թվականը մոտենում է ավարտին: Այն, իհարկե, չանցավ առանց կորուստների: Ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր կյանքից հեռացան այս տարի:

Նիլ Ֆինգլթոն

«Գահերի խաղը» սերիալի դերասանը մահացավ 36 տարեկան հասակում սրտի կաթվածից:

Չակ Բերրի, մարտի 18

Կիթառահար, երգիչ, ռոք-ռոլի հիմնադիր հայրերից մեկը մահացավ 91 տարեկանում Միացյալ Նահանգներում:

Դեյվիդ Ռոքֆելեր, մարտի 20

Նա մահացել է կյանքի 102-րդ տարում սրտի կաթվածից:

Չարլզ Մրֆի, ապրիլի 12

Էդի Մրֆիի ավագ եղբայրը մահացավ 57 տարեկանում լեյկեմիա հիվանդության հետևանքով:

Օլեգ Յակովլև, հունիսի 29

Иванушки International խմբի նախկին մենակատարը 47 տարեկան հասակում մահացավ սրտի կաթվածից:

Չեսթեր Բոնինգթոն, հուլիսի 22

 Linkin Park ռոք խմբի մենակատարը Լոս Անջելեսում իր տանը կախված հայտնաբերվեց երկարատեւ դեպրեսիայից հետո:

Հյու Հաֆներ, սեպտեմբերի 27

91 տարեկան հասակում մահացավ «Playboy» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հյու Հեֆները:

Դմիտրի Խվորոստովսկի, նոյեմբերի 22

Օպերային երգիչը երկու տարի շարունակ պայքարեց գլխուղեղի ուռուցքի դեմ, սակայն չկարողացավ հաղթել հիվանդությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին