Կարևոր իրադարձություններ

Կարևոր տեղեկություն վարորդների համար

08 Դեկտեմբեր, 2017 10:45
Կարևոր տեղեկություն վարորդների համար

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվության բաժնից:

Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին