Այսօր` դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը: Քվեարկությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարության անդամները:
Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 35 դեմ քվեարկությամբ:
Նշենք նաև, որ նոր նախագծով պետբյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազար դրամ: