Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարը փորձում է մեղմել Թրամփի որոշման դեմ քննադատությունները

08 Դեկտեմբեր, 2017 10:14
ԱՄՆ պետքարտուղարը փորձում է մեղմել Թրամփի որոշման դեմ քննադատությունները

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մեջ անսովոր ոչինչ չկա: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«ԱՄՆ նախագահը միայն գործադրել է ԱՄՆ-ի ժողովրդի ու ներկայացուցիչների կամքը»,- Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Նրա խոսքով` դեսպանատան տեղափոխման գործընթացն արդեն սկսվել է:

«Նախագահն ինձ ու պետքարտուղարությանը հանձնարարել է սկսել դեսպանատան տեղափոխման գործընթացը, սակայն դա անմիջապես չի կատարվելու»,- ասել է Թիլերսոնը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին