Կարևոր իրադարձություններ

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկումն անցավ առանց լրացուցիչ շոուի. «Հրապարակ»

08 Դեկտեմբեր, 2017 10:00
«Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկումն անցավ առանց լրացուցիչ շոուի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը» գրում է. «Ինչո՞ւ այդքան կարճ` ընդամենը մեկ ժամ էր նշանակված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ԱԺ քննարկումների համար, երբ ՀՀԿ ֆրակցիայում, ԳՄ-ում երկու-երեք անգամ անչափ բուռն ու երկարատեւ քննարկումներ եղան։ «Հենց այդ պատճառով օրենքն արդեն իսկ բերվել էր «մարդավայել» տեսքի, ուստի լրացուցիչ շոու պետք չէր ո՛չ մեզ, ո՛չ «այլոց», չնայած թեման ինքնին շատ «գայթակղիչ» էր, եւ խնդիր կար առաջին ընթերցումն արագ գլուխ բերել՝ եկող շաբաթ հրավիրված արտահերթում օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար։

Պարոն Սվիտալսկու ասած` այս «home work»-ը վիզաների ազատականացման գործում մեծ դեր ունի, ուստի առանց մեծ աղմուկի պետք է արագ սղղացնել այն», - ասաց ԱԺ պատասխանատու անձը: Ի դեպ, վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ-ում այդ օրենքը հիմնովին փոփոխելու հարցում արմատական դիրքորոշում են ունեցել Մուշեղ Լալայանը, Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը:

Ավելին` «բազմազբաղ» Վիգեն Սարգսյանը, որն այդ օրերին «պատերազմական գործողությունների» մեջ էր տարկետման նորմը մերժող ուսանողների հետ, մասնակցել է նաեւ ՀՀԿ գրասենյակում ֆրակցիայի համար կազմակերպված քննարկմանը, ինչը զարմացրել է մասնակիցներին։ Պնախարարն ուշի-ուշով հետեւել է քննարկումներին, ձայն-ծպտուն չի հանել ու հեռացել է։ «Նախագահն էր ասել` մասնակցի, տես ինչ են անում»,- ենթադրեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին