Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը

07 Դեկտեմբեր, 2017 15:05
Տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ, Երևանի ավագանու անդամ Հովիկ Մուսայելյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին՝ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանին և «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի տնօրեն Թոմաս Մազեջյանին:

Նիստի շրջանակում քննարկվել են կարճաժամկետ ռազմավարության մշակման հիմնական դրույթները, Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Երևան, նոր հորիզոններ-Սմարթ սիթի» ֆորումի կազմակերպմանը, Եվրամիության պատվիրակների մասնակցությամբ «Երևան՝ խելացի քաղաք» միջոցառման իրականացմանը, ինչպես նաև Եվրոպայի առևտրի պալատի հետ համագործակցության, «Երևան՝ խելացի քաղաք» ապրանքանիշի օգտագործմանն առնչվող և մի շարք այլ հարցեր: 
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են «Երևան՝ խելացի քաղաք» գաղափարի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքների մասով հաշվետվություններ: Մասնավորապես նշվել է, որ «էլեկտրոնային կառավարումը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրով Երևանն ընդգրկվել է «Խելացի քաղաք» աշխատախմբում: Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության՝ Մարսել կատարած այցի ընթացքում էլ ֆրանսիական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նորարարական տեխնոլոգիական բնագավառում համագործակցություն ծավավելու առնչությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին