Կարևոր իրադարձություններ

7 մթերք, որ ձմռանը պարտադիր պետք է օգտագործել (լուսանկարներ)

07 Դեկտեմբեր, 2017 15:26
7 մթերք, որ ձմռանը պարտադիր պետք է օգտագործել (լուսանկարներ)

Ձմռանը մեր օրգանիզմի իմունային համակարգը թուլանում է, ինչի հետևանքով ձեռք ենք բերում մի շարք վիրուսային հիվանդություններ: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ և առողջ սննվել: Առաջարկում ենք 7 մթերք, որոնք ձմռանը պարտադիր պետք է օգտագործել:

1. բողկ

Այն պարունակում է երկաթ, վիտամին C, կալցիում և ծծումբ, որոնք շատ օգտակար են ձմռանը, երբ վիտամինի պակասություն ենք ունենում:

2. խուրմա

Սա հարմար այլընտրանք է վնասակար քաղցրավենիքին: Այն հարուստ է ամենաօգտակար վիտամիններով:

3. նապաստակի միս

Այն օգտակար է և չի գիրացնում:

4. ավոկադո

Այս պտուղը հագեցնող է, ուստի խորհուրդ է տրվում կարագի փոխարեն օգտագործել աղցաններում և թխվածքների մեջ:

5. մանդարին

Ձմեռն անհնար է պատկերացնել առանց ցիտրուսային մրգերի: Մանդարինն էլ դարձել է Ամանորի խորհրդանիշը, սակայն քչերը գիտեն, որ այն բարելավում է նյութափոխանակությունը և մարսողությունը:

6. նուռ


Այս միրգը վիտամինների մի ամբողջ պահոց է: Այն կարգավորում է արյան ճնշումը, լավացնում է ախորժակը և այլն:

7. բրյուսելյան կաղամբ

Այն հարուստ է վիտամին C- ով, որը ձմռանը շատ անհրաժեշտ է: Դրանից կարող եք պատրաստել աղցաններ կամ ապուր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին