Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դա Վինչիի «Սալվատորե Մունդի» կտավի գնորդի անունը

07 Դեկտեմբեր, 2017 14:30
Հայտնի է դա Վինչիի «Սալվատորե Մունդի» կտավի գնորդի անունը

Հայտնի է դարձել Լեոնարդո դա Վինչիի «Սալվատորե Մունդի» կտավը ռեկորդային 450.3 մլն դոլարով ձեռք բերած գնորդի անունը, գրում է The New York Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` նա սաուդացի արքայազն Բադեր բին Աբդուլլահ բին Մուհամեդ բին Ֆարհան ալ Սաուդն է:

Նշվում է, որ կտավը կցուցադրվի Աբու Դաբիում Լուվրի նորակառույց մասնաճյուղում:

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ արքայազնի կողմից Հիսուս Քրիստոսի պատկերով կտավը նման աննախադեպ գնով ձեռք բերելու փաստը կարող է առաջացնել հավատացյալ սաուդացիների դժգոհությունը. իսլամում Քրիստոսը չի ընդունվում որպես փրկիչ, այլ մարգարեներից մեկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին