Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

07 Դեկտեմբեր, 2017 14:05
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի կողմից):

Կոտայքի, Շիրակի և Սյունիքի  մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի տարածքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին