Կարևոր իրադարձություններ

Պաղեստինցիները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Թրամփի որոշման դեմ

07 Դեկտեմբեր, 2017 14:00
Պաղեստինցիները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Թրամփի որոշման դեմ

Պաղեստինցիները Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում, Լիբանանում ու Հորդանանում բողոքի ցույցեր են կազմակերպել` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը հայտարարելու ԱՄՆ որոշման դեմ, գրում է «Ֆարս» գործակալությունը:

Պաղեստինի իսլամական ու ազգային աշխատանքային խմբերը ևս պաղեստինյան տարածքներում հինգշաբթի հացադուլի օր են հայտարարել: Հիշյալ խմբերը պաղեստինցիներին կոչ են արել մասնակցել Թրամփի քայլը դատապարտող ցույցերին:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին