Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխման մասին

07 Դեկտեմբեր, 2017 12:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխման մասին

Մեկնաբանելով Իսրայելում Թել-Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրավունք ունի այդպիսի որոշում կայացնել: Այս մասին  հայտնում է Ria Novosti գործակալությունը:

«Պետություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու այդպիսի հարցերի շուրջ: Դա ԱՄՆ-ի որոշումն է, և ես եզրակացություններ չեմ անի», - ասել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին