Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Հայ ժողովրդի հպարտությունը և ամոթը՝ Արցախը և Գյումրին»

07 Դեկտեմբեր, 2017 12:41
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Հայ ժողովրդի հպարտությունը և ամոթը՝ Արցախը և Գյումրին»

Պատմության վերջին ժամանակաշրջանում երկու էջ ունեցանք, որից հետո պետք է պատվով դուրս գայինք դրանց տակից: Առաջինը Գյումրու երկրաշարժն էր, հաջորդը՝ Արցախի պատերազմից հետո մնացած վիճակը:

Երկու դեպքերից հետո էլ անցալ է գրեթե հավասարաչափ ժամանակահատված, սակայն պատկերը ամբողջությամբ այլ է: Մենք կառուցեցինք Արցախը, քանի որ այն զոհերի արյան գնով ազատագրված էր ու պետք է ցույց տայինք թշնամուն և աշխարհին, որ ազատագրված հողերը կարողանում ենք պահել: Իսկ Գյումրիում դեռ դոմիկների մեջ մարդիկ են ապրում, խոսքս այն մարդկանց մասին է, որոնք կյանքում տուն չստացան, ոչ թե նրանք, ովքեր տներ ստացան ու վաճառեցին:

Արցախում եղած ցանկացած մարդ կամ մեծամասնությունը սիրահարվում է այդ երկրին՝ բնությանը, քաղաքին, օդին: Ստեփանակերտին նայելով կյանքում չես մտածի, որ մի քանի տարի առաջ այս հողի վրա պատերազմ էր, ավելի կոնկրետ հենց հիմա էլ պատերազմ է:

Գյումրի այցելող մարդուն սկսում է հետևել երկրաշարժի ուրվականը, սառը պատերը, որոնք կիսաքանդ են, դոմիկները, դրանցից ելնող ծուխը, մարդկանց դեմքերը: Թե քանի մարդ հարստացավ Գյումրու հաշվին երևի կոնկրետ ոչ մեկ չի իմանա: Հարստացան, բայց այդպես էլ չսարքեցին:

Ասածս այն չի, որ Արցախի համար շատ ենք արել, այլ հակառակը՝ Գյումրու համար էլ պետքա շատ արվեր: Գյումրին էլ պետք է Ստեփանակերտի նման գեղեցիկ ու պայծառ լիներ:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին