Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ախալքալաքի ոստիկանները սպառնում են հայ երիտասարդին

07 Դեկտեմբեր, 2017 12:27
Ախալքալաքի ոստիկանները սպառնում են հայ երիտասարդին

25-ամյա Կիմ Կուղոյանը հայտարարում է, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները երեկ երեկոյան Ախալցիխե են տարել նրան և զգուշացրել են, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, ապա կձերբակալեն, հայտնում է jnews.ge կայքը։

Դեկտեմբերի 6-ին Jnews-ի խմբագրությունում Կիմ Կուղոյանը հայտարարեց, որ Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները փողոցից ոստիկանական ավտոմեքնա են նստեցրել, 15 րոպե խոսել և տարել են Ախալցիխե:

«Երեկ իրիկունը տարան, գիշերվա 3-4-ին են բաց թողել: Բռնեցին տարան, չէի գնում, հետո ասացին խոսակցություն կա, նստի մեքենա խոսենք, 15 րոպեից կթողնենք, բայց խոսեցինք տարան Ախալցիխե, թմրանյութերի օգտագործման համար ստուգեցին: Ինձ ասացին, քեզ 48 ժամ ժամանակ, Վրաստանից դուրս արի, թե չէ գլխիդ գործ կսարքենք: Երևի պատճառն այն է, որ ջահել տղա եմ եղել, կռվել եմ տարել դատել են: Ես միտք չունեմ 48 ժամվա մեջ գնալու Վրաստանից, եթե գնամ, հաստատ կասեն, որ մեղավոր էի, փախա», – հայտարարեց Կիմ Կուղոյանը:

Վերջինս նշում է. «Ինչ լինում է, քաղաքում ամեն գողությունից հետո ոստիկանությունը մեր տուն է գալիս: Վերջին գողություններից մեկի ժամանակ առավոտյան ժամը 7-ին, 5-6 հոգով եկան մեր տուն: Տեսան, որ նոր եմ արթնացել, թողին գնացին, ես տեղյակ էլ չէի, թե ինչ է եղել: Ավելի ուշ տնից դուրս եկա ու իմացա գողության մասին: 3-4 տարի առաջ էլ քաղաքում գողություն էր եղել, նորից մեզի (Խմբ. Կիմին և ընկերներին) տարան Ախալցիխե: 10 հոգով ծեծեցին, գլխներիս էլ ուրիշ գործ սարքեցին, իբրև թե մենք դիմադրություն ենք ցույց տվել, հայհոյել ենք, դատեցին 500 լարական տուգանեցին, բաց թողին»:

Նշենք, որ Կիմի խոսքերով, ինքը նախկինում դատվել է Խուլիգանություն հոդվածով:

Ներքին գործերի նախարարությունում հաստատեցին, որ Կիմ Կուղոյանին իսկապես տարել են Ախալցիխե ընդհանուր ստուգման նպատակով, սակայն քանի որ ստուգումների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, նրան բաց են թողել: Ինչ վերաբերում է Կիմի կողմից հայտարարված սպառնալիքին, ՆԳՆ-ի մամլո ծառայությունը հերքում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին