Կարևոր իրադարձություններ

«Պաշտոնական Վաշինգտոնը պաշտոնական Երուսաղեմում»

07 Դեկտեմբեր, 2017 11:59
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
«Պաշտոնական Վաշինգտոնը պաշտոնական Երուսաղեմում»

Պաշտոնական Վաշինգտոնը պաշտոնական Երուսաղեմում

Ինչպես և կանխատեսում էի, Թրամփը պաշտոնապես ճանաչեց Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, խառնելով ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի մերձավորարևելյան քաղաքական օրակարգը։ Թրամփը հաստատեց, որ Իսրայելն իր թիվ մեկ դաշնակիցն է աշխարհում և որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Թել Ավիվից՝ Երուսաղեմ։

Եթե այս որոշումը Իսրայելից բացի ոչ մի պետություն չի ողջունում, ապա ամերիկյան քաղաքական վերնախավը՝ մասնավորապես Կոնգրեսը այլ մոտեցում ունի։ ԱՄՆ-ն ու Իսրայելը բնականաբար պատրաստ են առերեսվելու այն իրողությունների հետ, որոնք բխում են այս որոշումից։ Իսրայելն էլ վստահ է, որ իր բանակը ունակ է չեզոքացնել իր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություններ, որ այս օրերին հնչել են։ Ինչևէ, Թրամփն իր մասով որոշումը կայացրել է, միաժամանակ հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը։

1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ ակտը։ Միաժամանակ նախագահին իրավունք էր վերապահվել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հետաձգել տեղափոխությունը, ինչն էլ արվել է 22 տարիների ընթացքում։
Թրամփը նույնպես օգտվել է այս իրավունքից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ դեսպանության տեղափոխումը կտևի մինչ 6 ամիս։

 

Լրահոս

Դիտել ավելին