Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին եւ Եվրամիությանը. «168 ժամ»

07 Դեկտեմբեր, 2017 10:30
Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին եւ Եվրամիությանը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Սերգեյ Լավրովի խոսքերը որեւէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР-Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արեւելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:

«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաեւ Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լիցքեր ներդնելն ապակառուցողական է եւ անհեռանկարային, եւ, որ դա կլինի հերթական անհաջող փորձը:

Նա նշել է, թե բարձր են գնահատում նման փորձերի դեմ Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության մի քանի այլ մասնակիցների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այստեղ մենք որեւէ տարընթերցումներ չենք տեսնում»,- ասել է նա՝ նշելով, որ որեւէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:

Նա այլ տոնով է խոսել Արեւելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց եւ համոզմունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում եւ չի հաջողվի «Արեւելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»:

Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արեւելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արեւելյան գործընկերություն ծրագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին