Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով. Է. Նալբանդյան

07 Դեկտեմբեր, 2017 10:18
Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով. Է. Նալբանդյան

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Երուսաղեմի կարգավիճակի մասին մեկնաբանությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- նշել է Է. Նալբանդյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին