Կարևոր իրադարձություններ

Փոխմարզպետի որդու սպանությունից 1 տարի անց էլ Նորատուսում լարվածու­թյուն կա. վենդե­տան չի բացառվում. «ՀԺ»

07 Դեկտեմբեր, 2017 09:53
Փոխմարզպետի որդու սպանությունից 1 տարի անց էլ Նորատուսում լարվածու­թյուն կա. վենդե­տան չի բացառվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյա­նի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածու­թյունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մե­ղադրվում է 20-ամյա Մե­խակ Հարությունյանը:

 Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, եւ վենդե­տայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքե­րի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջու­նում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին