Կարևոր իրադարձություններ

ՀՀ օդանավակայաններում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքն աճել է

06 Դեկտեմբեր, 2017 21:41
ՀՀ օդանավակայաններում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքն աճել է

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.1 տոկոսով:

2017 թվականի նոյեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 748 մարդ՝ 6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 17.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

 

Լրահոս

Դիտել ավելին