Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն արժանացել է տարվա պատգամավոր անվանակարգին «AAD.am » բարեգործական կայքի մրցանակաբաշխության շրջանակում

06 Դեկտեմբեր, 2017 21:28
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն արժանացել է տարվա պատգամավոր անվանակարգին «AAD.am » բարեգործական կայքի մրցանակաբաշխության շրջանակում

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «AAD.am կայք»-ի հոբելյանական 8-րդ մրցանակաբաշխությունը և «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության գործունեության տարվա ամփոփումը։
Մրցանակաբաշխությունն սկսվեց արժանապատիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի երեկոյի օրհնությամբ և «Եռամիասնություն հանուն զարգացման» հկ ու «AAD.am» բարեգործական կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանի բացման և ողջույնի խոսքով:
Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են քաղաքական-հասարակական, մշակութային գործիչներ, մարզիկներ, առողջապահության և կրթական ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ:
Այս տարի տարվա պատգամավոր անվանակարգին են արժացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Նաիրա Զոհրաբյանը,ովքեր իրենց հերթին շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և նշել, որ այդ անվանակարգին արժանանալը պարտավորեցնող է:

 

Լրահոս

Դիտել ավելին