Կարևոր իրադարձություններ

Lamborghini-ն ներկայացրել է նոր սուպերքարը (լուսանկարներ)

06 Դեկտեմբեր, 2017 12:29
Lamborghini-ն ներկայացրել է նոր սուպերքարը (լուսանկարներ)

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է այնպիսի սուպերքար, որը կարելի է ամեն օր վարել՝ առանց թանկարժեք շարժիչին վնաս հասցնելու մտավախության: 

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ուշագրավ նորույթը ստացել է Lamborghini Urus անվանումը:Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել նոր` Lamborghini Urus սուպերքարը, գրում է  Luxury Launches կայքը:

Նոր մեքենան ունի 4լ աշխատանքային ծավալով, 50 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: Մեքենան առավելագույնը զարգացնում է 306 կմ/ժ արագություն, ինչը գերազանցում է այժմյան բազմաթիվ սպորտքարերի արագության ցուցանիշը:

Առաջին տարում մեքենան կարտադրել հազար օրինակով:

Թե որքան կարժենա այս սուպերքարը, դեռ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կգերազանցի 200.000 դոլարը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին