Կարևոր իրադարձություններ

«Վիգեն Սարգսյանի «չի կարա»-ները:»

06 Դեկտեմբեր, 2017 12:21
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Վիգեն Սարգսյանի «չի կարա»-ները:»

Վիգեն Սարգսյանի «չի կարա»-ները:

Նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակվելուց հետո ամենաշատ լսվող արտահայտություններն են եղել՝ «չի կարա», «չի ծառայել, ռիսկ չի անի» ոճի մեջ են եղել: Մարդիկ չէին վստահում կամ մինչև հիմա էլ չեն վստահում բանակում չծառայած, ավելի ճիշտ ՝ սահմանին չծառայած պաշտպանության նախարարին:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Վիգեն Սարգսյանը իր ներկայիս մի շարք կոլեգաներից ավելի շատ կարողացավ ու չաշխատեց բոլորի նման հին մոդելով՝ խոստումներ տալով, բայց դրա փոխարեն միայն հայհոյանքներ օգտագործելով:

Առաջին «չի կարա» ուժեղ հարվածը ուսանողների դասադուլի հետ կապված էր: «Ուսանողների դեմ չի կարա» հաստատուն կարծիքը անփոփոխ էր մարդկանց մոտ: Պարզվեց, որ կարողացավ ու անցկացրեց օրենքի նախագիծը ԱԺ-ում:

Երկրորդը ևս ոչ պակաս ուժեղ «չի կարա» էր, որը կապված է Հայկազ Բաղմանյանի պաշտոնից հեռանալու հետ: «Տարիներով բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալի դեմ չի կարա» կարծիքը մի քանի օր պտտվեց մարդկանց մտքում ու պարզվեց, որ գեներալի դեմ էլ կարողացավ: Ավելին, հայտարարեց, որ իր հորդորով է ԳՇ պետի տեղակալը ազատման դիմում գրել:

Նման քայլերը տանում են նրան, որ Վիգեն Սարգսյանը արդեն լուրջ հեղինակություն է սկսում վայելել զինված ուժերում, նույնիսկ այն սպաների մոտ , ովքեր սկզբնական շրջանում չէին ընդունում նրան: Ճիշտ է նախարարը այս ամենին հասնում է նրա շնորհիվ , քանի որ ամուր թիկունք ունի, սակայն ոչ բոլոր կառույցների ղեկավարներին է հաջողվել նույն այդ թիկունքի շնորհիվ նաև ազնձնակազմի շրջանում հարգանք վայելեն:

Սպասենք հաջորդ ՝ Վիգեն Սարգսյանը «չի կարա»-ներին: Տեսնենք էլ ինչ «չի կարա»:

 

Լրահոս

Դիտել ավելին