Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հեղափոխականը. հայերիս ընկալմամբ, նա կա՛մ խելագար է, կա՛մ ավանտյուրիստ. «Հրապարակ»

06 Դեկտեմբեր, 2017 10:38
Հեղափոխականը. հայերիս ընկալմամբ, նա կա՛մ խելագար է, կա՛մ ավանտյուրիստ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ես պատրաստ եմ կյանքս զոհել հանուն Ուկրաինայի ազատության եւ օլիգարխներից երկրի ազատագրման: Ես կոչ եմ անում Կիեւի բնակիչներին՝ հավաքվել Մայդանում եւ սկսել Պորոշենկոյից ազատվելու գործընթացը»,- երեկ ուկրաինացիներին կոչ է արել Միխայիլ Սահակաշվիլին, որի շուրջ կրկին շիկացել են կրքերը։ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին մի հսկա եւ, մեծ հաշվով, իր համար օտար երկրում որոշել է հեղափոխություն իրականացնել եւ չի խորշում անգամ սահմանադրական կարգը տապալելու կոչերից, որոնց պատճառով կարող է հայտնվել բանտում։ Երեկ նա հազիվ է խուսափել ձերբակալվելուց՝ բարձրանալով բարձրահարկի տանիք, այնտեղից դիմելով ուկրաինացիներին, ապա իր համախոհների աջակցությամբ դուրս կորզվելով ոստիկանական մեքենայից:

Շենքի տանիքից նա պարզապես հայտարարել է․ «Պորոշենկոն (Ուկրաինայի նախագահը) գող է եւ Ուկրաինայի դավաճան: Ես կոչ եմ անում ուկրաինացիներին դուրս գալ փողոց եւ քշել այդ գողերին: Թույլ մի տվեք, որ Պորոշենկոն Ռուսաստանի նախագահի հրահանգով առեւանգի ինձ: Ինձ հալածում են, որովհետեւ ես պաշտպանում եմ Ուկրաինայի ժողովրդի շահերը»։ Մեր՝ հայերիս ընկալմամբ, նա կա՛մ խելագար է, կա՛մ ավանտյուրիստ, որի տեղը բանտն է կամ հոգեբուժարանը։ Բայց հենց նման խենթերի շնորհիվ է պատմության անիվը շարժվում, նրանք են անշարժությունը շարժում՝ ստիպում աշխատել իշխանություններին, փողոց դուրս գալ՝ մասսաներին։ Տարիներ անց գուցե պատմաբանները նրա կերպարի չբացահայտված նրբերանգները ներկայացնեն սերունդներին, այնպես, ինչպես այսօր բացահայտում են Լենինի, Տրոցկու իրական դեմքը։ Բայց նման մարդիկ են իրենց տրված ժամանակաշրջանում ճակատագրական որոշումներ կայացնում, թռիչքաձեւ զարգացում ապահովում, երբեմն էլ՝ կտրուկ հետընթացի պատճառ դառնում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին